Թարմացվել է: 15.11.2026
Յուրաքանչյուր գիրք պատրաստվում է ձեր մակետով և միայն ձեզ համար, ուստի այն հնարավոր չէ վերավաճառել։ Այստեղից են ստորև բերված կանոնները․ դրանք նույնն են բոլոր պատվերների համար։
Կարող եք ցանկացած պահի հրաժարվել պատվերից։ Որևէ բան վճարել պետք չէ․ վճարումը կատարվում է միայն մակետը հաստատելուց հետո։
Պատվերը կարելի է չեղարկել միայն վճարման օրը․ գրեք կամ զանգահարեք մեզ, և գումարն ամբողջությամբ կվերադարձնենք։ Հաջորդ օրվանից պատվերն արդեն աշխատանքի մեջ է և չեղարկման ենթակա չէ։
Անհատական մակետով պատրաստված գիրքը պատվիրատուի ցանկությամբ վերադարձի կամ փոխանակման ենթակա չէ՝ եթե մտափոխվել եք, դուր չի եկել հաստատված դիզայնը, ընտրված թուղթը կամ կազմը։
Եթե գրքում արտադրական թերություն կա կամ այն վնասվել է առաքման ժամանակ, անվճար կվերատպենք այն։ Եթե վերատպելն անհնար է, գումարը կվերադարձնենք։ Թերություն են համարվում՝
Գրեք մեզ պատվերը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում [email protected] հասցեին կամ WhatsApp-ով և ուղարկեք թերության լուսանկարները։ Կպատասխանենք 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Գումարը վերադարձվում է այն եղանակով, որով վճարվել է պատվերը։ Քարտով վճարումը վերադարձվում է նույն քարտին․ մուտքագրման ժամկետը կախված է ձեր բանկից և սովորաբար կազմում է մինչև 10 աշխատանքային օր։