Առաքում

Թարմացվել է: 15.11.2026

Ժամկետներ

Գիրքը պատրաստ է մակետի հաստատումից և վճարումից 2 օր հետո, շտապ՝ 24 ժամում (+40 % գնին)։ Առաքումը սկսվում է պատրաստումից հետո։

Երևան

Առաքիչով՝ 1 000 ֏։ 60 000 ֏-ից ավելի պատվերի դեպքում Երևանում առաքումն անվճար է։ Առաքիչը նախապես զանգահարում և համաձայնեցնում է ժամը։

Հայաստանի մարզեր

Փոստով, տաքսիով կամ ծանոթների միջոցով՝ ձեր ընտրությամբ։ Առաքման արժեքը վճարում է պատվիրատուն՝ փոխադրողի սակագներով։

Արտերկիր

Արտերկիր ուղարկում ենք պայմանավորվածությամբ։ Արժեքը և ժամկետը կախված են երկրից և առաքման ծառայությունից․ դրանք հաշվարկում ենք յուրաքանչյուր պատվերի համար առանձին և հայտնում մինչև վճարումը։ Գրեք մեզ՝ նշելով երկիրը և քաղաքը։

Ինքնադուրսբերում

Մենք աշխատում ենք միայն առցանց, ինքնադուրսբերում չկա։

Վնասում առաքման ժամանակ

Եթե գիրքը վնասված է հասել, լուսանկարեք փաթեթավորումը և գիրքը և գրեք մեզ 7 օրվա ընթացքում․ անվճար կվերատպենք այն (տե՛ս «Պատվերի չեղարկում և վերադարձ»)։